Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հոկտեմբերի 13-ին`ժամը 10.36-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Սարի թաղի 2-րդ շարքի թիվ 39 տան հենապատը փլուզվել է:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ վերոհիշյալ հասցեում գտնվող տան հիմնատակից փլուզվել է մոտ 10 քմ մակերեսով հատված: Պատճառը ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգի վիճակն է՝ բնակելի կառույցների շինարարական նորմերին անհամապատասխանությունը, ինչպես նաեւ նորակառույց ճանապարհով անցնող տրանսպորտային միջոցները՝ հատկապես բեռնատար ավտոմեքենաները, տատանումներով ազդում են տվյալ տարածքի վրա:
Նման իրավիճակում կարող են հայտնվել նաեւ մի քանի այլ տներ:


























