Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 12-րդ կմ-ին, հոկտեմբերի 13-ին, ժամը 17:30-ին, Opel Astra-201 մակնիշի մի ավտոմեքենա բախվել է ճամփեզրի արգելապատնեշին եւ գլորվել ձորը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սեւանի հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


























