Հազարավոր զինվորներ ԱՄՆ-ից, Ինդոնեզիայից, Ավստրալիայից և այլ դաշնակից ուժերից կիրակի ցուցադրել են իրենց զրահատանկային կարողությունները Ինդոնեզիայի Ճավա կղզում անցկացվող մարտական ​​զորավարժությունների ժամանակ «տարածաշրջանում չինական ագրեսիայի մեծացման փուլում», հաղորդում է Associated Press-ը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն ամրապնդում է ռազմական դաշինքները Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ հանգստացնելու դաշնակիցներին, որոնք անհանգստացած են Պեկինի գործողություններից վիճելի Հարավչինական ծովում, որը դարձել է ԱՄՆ-ի և Չինաստանի միջև մրցակցության մարտադաշտը, գրում է լրատվամիջոցը։

Արևելյան Ճավա նահանգի առափնյա  Բանյուվանգիում երկշաբաթյա  ​​զորավարժություններին ավստրալական զինուժը հինգ M1A1 Abrams, իսկ ինդոնեզական զինվորականները՝ երկու Leopard-2 մարտական ​​տանկ են ներկայացրել։ 

Սա Վիետնամի պատերազմից հետո առաջին դեպքն է, երբ Ավստրալիան մարտական ​​տանկեր է տեղակայում իր տարածքից դուրս:

«Գարուդա վահան» զորավարժություններն անցկացվում են ամեն տարի ամերիկացի և ինդոնեզացի զինվորականների միջև 2009 թվականից։ Անցյալ տարվա մասնակիցները Ավստրալիան, Ճապոնիան և Սինգապուրը կրկին միավորվեցին  կիրակի օրը, և ցուցակը ընդլայնվեց՝   Բրիտանիայի և Ֆրանսիայի հաշվին, ինչի արդյունքում  զորավարժություններին մասնակցող զորքերի ընդհանուր թիվը հասավ 5000-ի: