Մադագասկարի նախագահ Անդրի Ռաձուելինան հրաժարական է տվել այն բանից հետո, երբ պաշտոնապես հաստատվել է որպես թեկնածու երկրի նախագահական ընտրություններում, որոնք նշանակված են նոյեմբերի 9-ին, տեղեկացրել է երկրի սահմանադրական դատարանը։

Մադագասկարի սահմանադրությունը պահանջում է, որ պետության գործող ղեկավարը, որը ցանկանում է մասնակցել նախագահական ընտրություններին, նախ պետք է հրաժարական տա, հայտնում է Reuters-ը։

Ակնկալվում է, որ Սենատի նախագահը կստանձնի նախագահի լիազորությունները, երբ պետության ղեկավարը հրաժարվի պաշտոնից, սակայն դատարանը հայտարարել է, որ Սենատի նախագահ Հերիմանանա Ռազաֆիմախեֆան հրաժարվել է ստանձնել պաշտոնը «անձնական պատճառներով»:

Փոխարենը, ըստ դատարանի հայտարարության,  նախագահական իշխանությունն այժմ կիրականացնի հավաքական կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ:

Շաբաթ օրը  Մադագասկարի Գերագույն դատարանը հրապարակել է նախագահի թեկնածուների պաշտոնական ցուցակը։ 28 հավակնորդից ընտրվել է 13-ը, այդ թվում՝ Ռաձուելինան և երկու նախկին նախագահներ Մարկ Ռավալոմանանան և Հերի Ռաջաոնարիմամպիանինան: