Ադրբեջանը Վրաստանում յուրահատուկ կամուրջ է կառուցում, հայտնում է վրացական «Մեդիանյուզ» գործակալությունը:

Ինչպես հայտարարել է Վրաստանի շինարարական-արդյունաբերական ներդրումային «Ակորդ» կորպորացիայի Գորի քաղաքում գործող «Ակորդ-Ջորջիա» մասնաճյուղի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Աֆագ Գուլիեւան, Ադրբեջանը նոր կամուրջը կկառուցի Լիախվի գետի վրա:

«Կամրջի երկարությունը կկազմի 870, լայնությունը 23, իսկ բարձրությունը 30 մետր: Այն կկառուցվի նորագույն տեխնոլոգիաների օգտագործման միջոցով: Կամուրջը կբացվի 2012 թվականի երկրորդ եռամսյակում»,-ընդգծել է կորպորացիայի  հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավարը: