2011 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ, Հայաստանում ապահովագրված է (ԱՊՊԱ ոլորտում) 376.3 հազ. ավտոմեքենա: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոն:
Մեքենաներից 123.5 հազարը ապահովագրված է «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ում, որին բաժին է ընկնում ԱՊՊԱ պայմանագրերի 32.8 տոկոսը: Երկրորդ տեղում «Ինգո Արմենիան»-է` համապատասխանաբար 63.5 հազ. եւ 16.8 տոկոս: Երրորդ տեղում «Ռեսո»-ն ` 55 հազ. ավտոմեքենա եւ 14.6 տոկոս:
Այսպիսով` այս 3 ընկերություններին բաժին է ընկնում ԱՊՊԱ ոլորտի պայմանագրերի 64.2 տոկոսը:
Ապահովագրական 8 ընկերություններից ամենաքիչ ԱՊՊԱ պայմանագրեր ունի «Սիլ Ինշուրանսը»` 14.1 հազ.:
Նշենք, որ վերջին 2 ամսում ԱՊՊԱ պայմանագրեր են ձեռք բերվել 16.3 հազ. ավտոմեքենաների համար:
Ապահովագրական վճարների ընդհանուր գումարը հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում է 13.5 մլրդ դրամ: Հատուցում ստանալու համար ներկայացվել է մոտ 18.5 հազ. դիմում, որից 15 հազարը բավարարվել է եւ վճարվել է 3.3 մլրդ դրամ: Եւս 996 դիմում բավարարված է, սակայն վճարումները չեն կատարված:




























