Մոսկվայի իրավապահները հետախուզում են սկսել Ռուսաստանի մայրաքաղաքի սրճարաններից մեկի մատուցող, Ադրբեջանի 29-ամյա քաղաքացու նկատմամբ:
Հոկտեմբերի 17-ի առավոտյան դանակի հարվածներից ստացված վնասվածներով հիվանդանոց են տեղափոխվել երկու տղամարդիկ: Նրանցից մեկը մահացել է:
Իրավապահները պարզել են, որ Բրատիսլավսկայա փողոցի վրա գտնվող սրճարանում տղամարդկանց վրա վիճաբանելու ընթացքում դանակով հարձակվել է ադրբեջանցի մատուցողը: Հարուցվել է քրեական գործ սպանության հոդվածով, հաղորդում է «Ինտերֆաքսը»:




























