Ոստիկանության Գուգարքի բաժնում, հոկտեմբերի 16-ի երեկոյան, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Գուգարք գյուղ տանող ճանապարհին գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.15-ի սահմաններում, Վանաձոր-Գուգարք ճանապարհի 1-ին կմ-ին գտնվող գազալցակայանի բարձր ճնշման ագրեգատում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետեւանքով վնասվել է ագրեգատը պատսպարող քարե շինությունը եւ կոտրվել են գազալցակայանին հարակից բնակելի տների ապակիները:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:




























