Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հոկտեմբերի 17-ի հրամանագրով Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը, համատեղության կարգով, նշանակվել է Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը` Վիեննա):