«Ատելության խոսք»-ի հայտնի հոդվածով ձերբակալվել է Նարեկ Մալյանը. Այս պահին ոստիկանության կենտրոնի բաժնում եմ, որտեղ համապատասխան գործողություններ են իրականացվում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Նարեկին ձերբակալել են մի հոդվածով, որով կարող են անցնել հազարավոր մարդիկ` ինձանից սկսած:
Թե բա ատելություն, բա ի՞նչ անենք, հանենք դնենք գլխների՞ս, թե՞ շնորհակալ լինենք, որ Հայաստանն էլ ամբողջական չեն հանձնել, մեզ էլ դեռ շնչելու հնարավորություն են թողել»,- հավելել է նա:




























