Երեւանի Մաշտոցի պողոտայի եւ Ամիրյան փողոցի խաչմերուկում, որտեղ քաղաքացիները փակել են ճանապարհը, միջադեպ գրանցվեց:

Քաղաքացիներից մեկը դիմելով ոստիկաններին, ասաց. «Էդքան դուխ ունեք, գնացել Լաչինի միջանցքը բացեք: Հայ եք, արա, մինչեւ երբ պետք է պաշտպանեք այդ դավաճանին: Վաղը իրեն դատելու են»:

Քիչ անց իրավիճակը լարվեց եւ ոստիկանները փորձում էին մի երիտասարդի թեւերն ոլորելով  տանել:

«Թողեք էդ տղուն, մի խփեք, էս ի՞նչ եք դուք, արա»,- բղավում էին ակցիայի մասնակիցները:

Ի վերջո, երիտասարդին տարան: