ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը բացառել է ակտիվ ռազմական գործողությունների ընթացքում Ուկրաինային Հյուսիսատլանտյան դաշինք հրավիրելու հնարավորությունը։

«Ակնհայտ է, որ ակտիվ պատերազմն անհնար է դարձնում նրանց այսօր կամ վաղը  հրավիրելը», - ասել է Ստոլտենբերգը՝ նշելով նաեւ, որ Ուկրաինան այժմ «ավելի մոտ է ՆԱՏՕ-ին, քան երբևէ»։

Դաշինքի գլխավոր քարտուղարը նշել է, որ Կիևը շատ հստակ արտահայտել է ՆԱՏՕ-ին անդամակցելու իր ցանկությունը, և Ուկրաինան կդառնա դաշինքի անդամը, ինչպես հայտարարվել է հուլիսին Վիլնյուսի գագաթնաժողովում։

Մինչ այս Սթոլթենբերգը, ելույթ ունենալով ԱՄՆ-ում արտաքին հարաբերությունների խորհրդում, ասել էր, թե ՆԱՏՕ-ն կմնա որպես տարածաշրջանային դաշինք։

Դաշինքի գլխավոր քարտուղարը նաեւ հայտարարել է, որ ԱՄՆ-ը կշարունակի ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային՝ հատկացվող միջոցների նկատմամբ հսկողության բացակայության վերաբերյալ հանրապետական ​​մտահոգությունների ֆոնին։