ԱՄՆ-ի վարչակազմի պահանջած 24 միլիարդ դոլարը Ուկրաինայի համար պետք է Կոնգրեսը հաստատի մինչև հոկտեմբերի 1-ը, նոր հատկացումների բացակայությունը կհանգեցնի մատակարարումների ընդհատումների, ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը։

«Լրացուցիչ օգնության փաթեթը, որին մենք խնդրում ենք Կոնգրեսին համաձայնել, տարածվում է ֆինանսական տարվա վերջից՝ սեպտեմբերի 31-ից, մինչև օրացուցային տարվա վերջ... Մեզ անհրաժեշտ է, որպեսզի  շարունակվի միջոցների տրամադրումը: Դա տեղի կունենա, եթե Կոնգրեսը աջակցի ավելի փոքր գումարի կրճատված փաթեթին», - ասել է Սալիվանը ճեպազրույցում:

Նա ընդգծել է, որ վարչակազմը հույսը դնում է լրացուցիչ ռեսուրսների վրա արդեն հոկտեմբերի 1-ից՝ «համոզվելու, որ մատակարարումների ընդհատումներ չեն լինի»։