Մենք ունենք մեծ ծավալի աշխատանք, կան բազմաթիվ տարբեր բաղադրիչներ՝ էկոնոմիկա, հումանիտար համագործակցության հարցեր, տարածաշրջանում անվտանգություն…

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակոնֆերանսի միջոցով օպերատիվ հանդիպում է անցկացրել Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ։

«Մենք այսօր ձեզ հետ կխոսենք մեր ամենամոտ հարեւանների և գործընկերների հետ հարաբերությունների զարգացման հետ կապված իրավիճակի մասին։ Մենք ունենք մեծ ծավալի աշխատանք, կան բազմաթիվ տարբեր բաղադրիչներ՝ էկոնոմիկա, հումանիտար համագործակցության հարցեր, տարածաշրջանում անվտանգություն»,- նշել է Պուտինը։