Դա բացառվում է, ոստիկանները ոգելից խմիչք օգտագործած չեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց  ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը։

«Քաղաքացիների ցանկացած ծեծի դեպքով  կլինի ուսումնասիրություն  և կտանք գնահատականներ։ Այս պահին էլ ուսումնասիրություններ կատարվում են ներքին անվտանգության վարչության կողմից, կարծում եմ հրապարակումներ կլինեն»,- ասաց Վարդանյանը։

Նշենք, որ քիչ առաջ ոստիկանները կրկին բերման ենթարկեցին կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող մի շումբ քաղաքացիների։ Որոշ դեպքերում դա ուղեկցվում է բռնի ուժի կիրառմամբ: