ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիին խոստացել է, որ Վաշինգտոնը ATACMS մարտավարական հրթիռների փոքր խմբաքանակ կփոխանցի Կիևի իշխանություններին, հաղորդում է NBC հեռուստաալիքը։

Զենքի մատակարարման որոշման պաշտոնական հրապարակման ժամկետների կամ ամսաթվերի մասին տեղեկություն դեռ չի տրամադրվել։

Իր հերթին The Washington Post-ը հայտնում է, որ ամերիկյան վարչակազմը մոտ է ATACMS հրթիռների կասետային մարտագլխիկներով մատակարարումը թույլ տալուն։

ATACMS հրթիռների արձակումը, որը կարող է խոցել թիրախները մինչև 300 կմ հեռավորության վրա, կարող է իրականացվել HIMARS  հրթիռային համակարգի միջոցով։ Կիևը բազմիցս դիմել է Վաշինգտոնին՝ այդ զենքը տրամադրելու խնդրանքով։