Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հերքել է տեղեկություններն այն մասին, որ վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը լքել է երկիրը:

Նա կատարյալ կեղծիք է անվանել այդ տեղեկությունները եւ հայտնել, որ Աշոտ Փաշինյանը  գործնական նպատակով հինգ օրով բացակայում է երկրից, մեկնումը նախատեսված է եղել հունիս ամսից: