Երեւանում, այսօր՝ սեպտեբերի 28-ին, ծեծկռտուք ու դանակահարություն է տեղի ունեցել. ժամը 00։55-ի սահմաներում «Երևան» բժշկական կենտրոից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի վերին 3-րդական կողմնային մակերեսի լայնակի կտրած, ծակախ վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, հաղորդում է Shamshyan.com-ը:

Տեղում ոստիկանները պարզել են, որ 1 հոգի էլ «աջ ծնկահոդի առաջադրսային մակերեսի լայնակի կտրած վերք և գլխի վնասվածք» ախտորոշմամբ նշված հիվանդանոց է տեղափոխվել։

Հիվադանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասի բացատրություն տալու։

Ոստիկաններն ու քննիչերը պարզել են, որ վիրավորներն են Երևանի բակիչներ 27-ամյա Նարեկ Ա․-ն և 2002 թվականի ծնված Տիգրան Ա․-ն։

Պարզվել է նաև, որ նշված անձինք դանակահարվել են Արաբկիրի թիվ 21 շենքի բակում մի խումբ աձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ, հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի ամբողջական իրավիճակը և մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց և հանցագործության գործիք սուր կտրող, ծակող առարկան կամ առարկաները հայտնաբերելու ուղղությամբ։

Երկու վիրավորներին առաջինը օգության են հասել քաղաքացիներն ու պարեկները և վիրավորներից մեկին հիվանդանոց են տեղափոխել պարեկները իրենց ծառայողական ավտոմեքենայով։

Կայքի տեղեկություններով վիրավորները հարազատ եղբայրներ են։