ԱՊՀ երկրները պայմանավորվել են ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին, հաղորդում է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը:

Պատմական փաստաթուղթը նախատեսում է մի շարք խմբերի ապրանքների արտահանման եւ ներմուծման մաքսատուրքի վերացում: Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի պարզաբանմամբ` դրա արդյունքում կնվազեն գները:

Փաստաթուղթը ստորագրել են ԱՊՀ ութ երկրների կառավարությունների ղեկավարները: Մինչեւ տարեվերջ Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը, Ղրղզըստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Ադրբեջանը, Թուրքմենստանը եւ Ուզբեկստանը պետք է որոշեն, թե ինչ չափով են մասնակցելու նախագծին: