Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 22-րդ կմ-ին, այսօր` հոկտեմբերի 19-ի կեսգիշերին, «ՎԱԶ-2123» մակնիշի ավտոմեքենա է բախվել առջեւից ընթացող «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենային եւ գլորվել ձորը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «ՎԱԶ-2123»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


























