Պատահական չէ, որ այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբում եւ ղարաբաղյան կարգավորման գործընթացում առաջատար դեր է խաղում Ռուսաստանը: Այդ մասին հոկտեմբերի 19-ին կայացած ասուլիսում հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
ԵԱՀԿ Մինսկի խմբում առաջատար դիրք զբաղեցնելու Ֆրանսիայի հավակնությունների վերաբերյալ Իսկանդարյանը նշեց, որ Ռուսաստանն ինքնուրույն չէ իր վրա վերցրել առաջատար դերը. «Ռուսաստանը քարտ բլանշ է ստացել մյուս համանախագահներից: Դա տեղի է ունեցել Մայնդորֆից հետո, ռուս-վրացական պատերազմից անմիջապես հետո»:
Իսկանդարյանի խոսքով, Ռուսաստանին ավելի հեշտ է աշխատել տարածաշրջանում, քան ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային, այդ պատճառով էլ Մոսկվան է ակտիվ մեր տարածաշրջանում: Ռուսաստանի դերը մոտ ապագայում չի փոխվի, քանի որ չի փոխվել իրադրությունը:
2008թ. նոյեմբերի մերձմոսկովյան Մայնդորֆ պալատում տեղի ունեցավ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որի արդյունքում ստորագրվեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հռչակագիրը:




























