Երեւան-Իջեւան ճանապարհի 63-րդ կմ-ին, հոկտեմբերի 18-ի երեկոյան, իրար են բախվել  «ԲՄՎ-540»-ը եւ «ՄՄԶ-504 Վ» մակնիշի բեռնատարը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «ԲՄՎ-540»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, Ծաղկաշեն-Գավառ ճանապարհին «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենա է բախվել ճանապարհաեզրին կայանված   «ԿամԱԶ-5320» մակնիշի բեռնատար ավտոմեքենային:

«ԳԱԶ-2410»-ի վարորդը մարմնական  վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:

Ավտովթար է գրանցվել նաեւ Սեւան-Գավառ ճանապարհի 5-րդ կմ-ին: Հոկտեմբերի 18-ին, ժամը 13.30-ի սահմաններում, իրար են բախվել «ԳԱԶ-32213», «Նիսսան Մուռանո» եւ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաները:

«ՎԱԶ-2121»-ի վարորդը եւ 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Մեկ այլ ավտովթար է տեղի ունեցել Սպիտակ-Գյումրի ճանապարհի 4-րդ կմ-ին: Հոկտեմբերի 18-ին, ժամը 18.30-ի սահմաններում, իրար են բախվել «ՎԱԶ-21703» եւ «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենաները:

«ՎԱԶ-21703»-ի վարորդը  եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:

Բոլոր դեպքերի առնչությամբ, կատարվում է քննություն: