Հայաստանը ցուցադրում է դասական կոմպլեմենտարիզմի քաղաքականություն: Այդ մասին հոկտեմբերի 19-ին կայացած ասուլիսում հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Քաղաքագետը հիշեցրեց Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի պետական այցի մասին, նրա հայտարարությունները, Ֆրանսիա – Հայաստան բարեկամական հարաբերությունների հաստատումն ու այցի ձեւաչափը: Մյուս կողմից Երեւանը շարունակում է սերտ համագործակցությունը Ռուսաստանի հետ:

«Մի կողմից հարաբերություններն են Ռուսաստանի հետ, մյուս կողմից` հարաբերություններ Արեւմուտքի հետ: Դա նորմալ քաղաքականություն է», - նկատեց քաղաքագետը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից 29-ը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով Ֆրանսիայում էր, իսկ հոկտեմբերի 6-ից 7-ը կայացավ Ֆրանսիայի նախագահաի պետական այցը Հայաստան: Հոկտեմբերի 23-ից 23-ը Սերժ Սարգսյանը պետական այցով կլինի Ռուսաստանում: