Գերմանիան աշխատում է ձմռան ամիսներին Ուկրաինային լրացուցիչ Patriot զենիթահրթիռային համակարգեր մատակարարելու ուղղությամբ, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ «Սա հիմա ամենակարևորն է՝ հակաօդային պաշտպանությանն ապահովել այս բարձր արդյունավետ համակարգով»,- ասել է Շոլցը, հայտնում է Reuters-ը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանն այս ձմռանը կրկին կփորձի հարվածներ հասցնել ուկրաինական ենթակառուցվածքներին և քաղաքներին, ասել է նա, և հենց դա է առաջնահերթություն դարձրել ՀՕՊ համակարգը։

Լրագրողների հարցին Bild թերթի այն զեկույցի մասին, թե Գերմանիան չի պատրաստվում Ուկրաինային Taurus թեւավոր հրթիռներ մատակարարել, Շոլցը չի պատասխանել, փոխարենը խոսել է Patriot համակարգի մասին՝ ասելով, որ այն մեծապես կծառայի Ուկրաինայի անվտանգության կարիքներին։

«Մենք, իհարկե, պետք է ապահովենք, որ պատերազմի սրացում չլինի, որպեսզի Գերմանիան չդառնա հակամարտության մաս»,- ասել է Շոլցը։