ԵՄ-ն այս տարի պետք է սկսի Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունները, այսօր հայտարարել են Եվրախորհրդարանի անդամները՝ ճնշող մեծամասնությամբ քվեարկելով բանաձեւի օգտին, որը պարտավորեցնող ուժ չունի։
ԵՄ 448 օրենսդիրների մեծամասնությունը պաշտպանել է բանաձեւը, որը վերահաստատում է Եվրախորհրդարանի դիրքորոշումը, որ անդամակցության բանակցությունները պետք է սկսվեն 2023 թվականին, և դատապարտում է Ռուսաստանի փորձերը՝ «ազդելու Մոլդովայի եվրոպամետ կառավարության վրա»։
ԵՄ-ն պատրաստվում է դեկտեմբերին սկսել Ուկրաինայի անդամակցության բանակցությունները։
Եվրոպացի խորհրդարանականները Մոլդովային կոչ են արել շարունակել ներքին բարեփոխումները, որպեսզի կարողանա կատարել Եվրահանձնաժողովի կողմից սահմանված ինը պահանջները։




























