Հայաստանի տարածքում hոկտեմբերի 6-ի ցերեկը, 7-8-ին, 9-ի գիշերը և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում, 10-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ։
Քամին՝ արևմտյան 2-4 մ/վրկ, հոկտեմբերի 8-ին առաձնին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վրկ, 9-ին՝ 18-22 մ/վրկ արագությամբ։
Հոկտեմբերի 6-ի և 7-ի ցերեկն օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 9-ի ցերեկը, 10-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։
NEWS.am -ի փոխանցմամբ՝ Երեւանում hոկտեմբերի 6-ի ցերեկը, 7-8-ին, 9-ի գիշերը և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է անձրև, հնարավոր է մառախուղ։ Հոկտեմբերի 9-ին սպասվում է քամու ուժգնացում ՝ 15-18 մ/վրկ արագությամբ։
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +8+10, վաղը ցերեկը՝ +22 +24։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +14+19,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +14+17,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +18+20,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +14+18,
Լոռիում՝ գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +17+20,
Տավուշում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +19+23,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +12+13,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +18+22,
Արարատում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +23 +26,
Արմավիրում՝ գիշերը՝ +6+8, ցերեկը՝ +23+25,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +14+16,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +23+25,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +22+25,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +1+6, ցերեկը՝ +18+20:





























