Իտալիայի ֆինանսական գվարդիան ուրբաթ օրը Սիցիլիայում մաֆիոզ խմբավորումից բռնագրավել է 98 միլիոն եվրո արժողությամբ ակտիվներ և ունեցվածք: Այս մասին հայտնում է ուժային մարմինը։

Գործողությունը տեղի է ունեցել Սիցիլիայի տարբեր նահանգներում, Լոմբարդիայի շրջանում, Վենետոյում և մայրաքաղաքային Լացիոյում։

Ակտիվները պատկանում են Սիվերինո ազգանունով որդուն և հորը՝ Սիցիլիական Կատանիա նահանգից, որոնք կալանքի տակ են 2021 թվականից։ Նրանց գործը՝ մաֆիոզ գործունեության մեղադրանքով, ուղարկվել է դատարան։ Նրանք համակարգված կերպով աջակցում էին տեղի հանցավոր խմբավորումներից մեկին՝ լցնելով նրա «գանձարանը» և «կայուն և երկարաժամկետ» աջակցություն ցուցաբերելով նրա անդամներին։ Այս օգնության դիմաց ձերբակալվածները ստացել են պաշտպանություն և աջակցություն՝ ընդլայնելու իրենց բիզնես գործունեությունը, ասվում է զեկույցում։

Առգրավվել է 70 անշարժ գույք, 1,7 մլն եվրոյի կանխիկ գումար, ավելի քան 250 հազար եվրո արժողությամբ զարդեր և թանկարժեք իրեր, 16 մլն եվրոյի բանկային, ֆինանսական, անձնական և կորպորատիվ ակտիվներ։