Լիբանանի Զահլե քաղաքի բանտում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է երեք բանտարկյալ, ևս 16-ը վիրավորվել են, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով անվտանգության ծառայության աղբյուրին։

Բանտարկյալները հրկիզել են կահույքը և փորձել պատանդ պահել երկու սպաների խռովության ժամանակ, որը սկսվել է այն բանից հետո, երբ սովորական ստուգումը հայտնաբերել է փոսը, որը փորել են փախուստ ծրագրած բանտարկյալները:

«Հրդեհը տեղայնացվել է, անկարգությունները՝ չեզոքացվել»,- հավելել է աղբյուրը։