Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 15:30-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Բաբաջանյան փողոցում, բախվել են 24-ամյա Արմեն Հովհաննիսյանի վարած Toyota Camry մակնիշի եւ 47-ամյա Էրիկ Թուխիկյանի վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետեւանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երեւանի տարբեր հիվանդանոցներ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երեւան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Աղբյուրը հայտնում է, որ բախման հետեւանքով Toyota-ն հայտնվել է բաժանարար գոտում՝ կանաչ զանգվածի վրա, ավտոմեքենաներից մեկի անվահեծանն էլ կոտրվել է։