Մոսկվայի ժամանակով ժամը 14:27-ին Մոսկվայի բորսայի տվյալների համաձայն՝ դոլարի փոխարժեքն աճել է 1,93%-ով և կազմել 102,345 ₽։ Նախորդ անգամ դոլարը 102 ₽-ից բարձր վաճառվել է մեկուկես տարի առաջ՝ 2022 թվականի մարտի 23-ին:
Օգոստոսի կեսերից ի վեր առաջին անգամ եվրոյի փոխարժեքը գերազանցել է 108 ռուլին։ Հոկտեմբերի 9-ի առևտրի ընթացքում եվրոյի փոխարժեքն աճել է 2,26 ₽-ով կամ 2,14%-ով՝ հասնելով 108,03 ₽-ի, ցույց են տալիս Մոսկվայի բորսայի տվյալները:
Յուանի փոխարժեքն ավելացել է 0,32 ₽ կամ 2,3%-ով և բարձրացել մինչև 14,03 ₽: Յուանը բարձրացել է իր ամենաբարձր մակարդակին՝ 2022 թվականի մարտի 30-ից ի վեր։




























