Իսրայելն անջատել է ջրի՝ Գազայի հատված տանող խողովակները։ Այս մասին հայտնել է Իսրայելի էներգետիկայի եւ ջրային տնտեսության նախարար Իսրայել Կացը։

Էլեկտրականությունն անջատվել էր երեկ։

Ավելի վաղ Իսրայելի իշխանությունները քաղաքացիներին խորհուրդ էին տվել ուտելիք, ջուր եւ դեղորայք պահեստավորել 72 ժամ ռմբապաստարաններում գտնվելու հաշվարկով։ Քաղաքացիներին խնդրել են նաեւ ունենալ լապտերիկներ, կապի միջոցներ, դեղեր, գույք մանկահասակ երեխաների համար, գրել է Նորությունների ազգային ծառայությունը։