Իսրայելի հայ համայնքը մոտ 10 հազար անդամ ունի։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Պետահ-Տիկվայի «Նաիրի» միության նախագահ, «Իսրայելի հայերը» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չեռնամորյանը։
Նա նշել է, որ 3 հազար հայեր ապրում են երկրի հյուսիսում։
«Եվս 3 հազար հայ ապրում է Իսրայելի կենտրոնական մասում, 2 հազար՝ Երուսաղեմում, 500՝ հարավային մասում, մյուսները՝ երկրի տարբեր քաղաքներում», տեղեկացրել է Չեռնամորյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանություններն այսօր կազմակերպել են տարհանման չվերթ Թել Ավիվից Երեւան։ Նախատեսվում է դուրս բերել 220 մարդ։





























