Վրաստանի նախագահի իմպիչմենտը չի կայացել: Georgia News պորտալի փոխանցմամբ՝ Սալոմե Զուրաբիշվիլիի հրաժարականին կողմ է քվեարկել ընդամենը 86 պատգամավոր, մինչդեռ անհրաժեշտ էր 100 ձայն։

Sputnik Georgia-ի փոխանցմամբ՝ քվեարկության ժամանակ ընդդիմությունը ներկա չի եղել նիստերի դահլիճում։

Ըստ քվեարկության արդյունքների՝ պետության ղեկավարի պաշտոնում մնում է Սալոմե Զուրաբիշվիլին։