Ղազախստանը դադարել է 106 անուն ապրանք մատակարարել Ռուսաստան, հայտարարել է առեւտրի եւ ինտեգրացիայի փոխնախարար Կայրաթ Տորաբաեւը, տեղեկացրել է Zakon.kz-ը։

Նա նշել է, որ ապրանքների արտահանման սահմանափակումը կապված է աշխարհում տիրող իրավիճակի հետ։ «Դրանք 106 անուն տարբեր ապրանքներ են։ Մենք լիովին սահմանափակել ենք դրանց արտահանումը։ Դրանք ռազմական նշանակության ապրանքներ են։ Օրինակ, դրոններ, ներքին պահեստամասեր, հատուկ էլեկտրոնիկա, չիպեր եւ նման այլ արտադրանք»,- նշել է նա։

Ավելի վաղ Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովը հավաստիացրել էր, որ Ղազախստանը մտադիր չէ հարթակ տրամադրել Ռուսաստանին պատժամիջոցների շրջանցման համար։