Թալիբանի վարչակազմը ցանկանում է պաշտոնապես միանալ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությանը և բանակցությունների համար տեխնիկական թիմ կուղարկի Չինաստան, ասել է Աֆղանստանի առևտրի նախարարի պաշտոնակատար Հաջի Նուրուդին Ազիզին։

«Մենք Չինաստանին խնդրել ենք թույլ տալ մեզ լինել Չինաստան-Պակիստան տնտեսական միջանցքի և «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության մաս... (և) այսօր մենք քննարկում ենք տեխնիկական հարցեր», - Reuters-ին ասել է Հաջի Նուրուդին Ազիզին:

Պակիստանի «տնտեսական միջանցքը» վերաբերում է հարևան Աֆղանստանում գտնվող «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության (BRI) հսկայական առաջատար հատվածին:

Ազիզին ասել է, որ վարչակազմը նաև տեխնիկական թիմ կուղարկի Չինաստան՝ «ավելի լավ հասկանալու» նախաձեռնությանը միանալու մարտահրավերները:

Աֆղանստանը կարող է Չինաստանին առաջարկել հարուստ, ցանկալի հանքային պաշարներ։ Այնտեղ արդեն գործում են մի քանի չինական ընկերություններ, այդ թվում՝ Metallurgical Corp. China Ltd-ն (MCC), որը բանակցություններ է վարել թալիբների վարչակազմի, ինչպես նաև Արևմուտքի կողմից հովանավորվող նախորդ կառավարության հետ՝ պոտենցիալ հսկայական պղնձի հանքավայր կառուցելու ծրագրերի շուրջ:

«Չինաստանը, որը ներդրումներ է կատարում ամբողջ աշխարհում, պետք է ներդրումներ կատարի նաև Աֆղանստանում... մենք ունենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է, օրինակ՝ լիթիում, պղինձ և երկաթ», - ասել է Ազիզին. «Աֆղանստանն այժմ ավելի քան երբևէ պատրաստ է ներդրումների»: