Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեղադրել է Հարավային Կորեային Հյուսիսային Կորեայի հետ լարվածությունը սրելու մեջ, գրում է Коммерсант-ը։
Նախարարն այժմ պաշտոնական այցով գտնվում է Փհենյանում, որտեղ այսօր նրան ընդունել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը: Լավրովը բանակցություններ է վարել արտգործնախարար Չոե Սուն Հուի հետ։
«Մենք, ինչպես մեր հյուսիսկորեացի ընկերները, լրջորեն մտահոգված ենք այստեղ ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի կողմից ռազմական ակտիվության ակտիվացմամբ։ Ինչ վերաբերում է Սեուլի հայտարարություններին, ապա հենց դա է այստեղ լարվածության սրման գործոններից մեկը»,- ասել է Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով «Կոմերսանտ»-ի հարցադրմանը, որ Հարավային Կորեան ահազանգում է Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև աճող փոխգործակցության մասին:
«Ես արդեն նշեցի եռակի դաշինքի ստեղծման մասին՝ ԱՄՆ, Հարավային Կորեա, Ճապոնիա, որը ստեղծվում է այստեղ ռազմական ներուժը կուտակելու համար, այդ թվում՝ միջուկային բաղադրիչներով։ Սա լարվածություն է ստեղծում այստեղ: Մեր հարավկորեացի գործընկերները, տագնապ հնչեցնելու փոխարեն, հավանաբար պետք է փոխեին այդ ծրագրերը և այլ դիրքորոշում ընդունեին, այդ թվում՝ վերսկսելու բանակցությունները Հյուսիսարևելյան Ասիայում խաղաղության և անվտանգության շուրջ: Ինչպես մենք այսօր քննարկեցինք ընկեր նախարարի հետ:Ռուսաստանը և ԿԺԴՀ-ն, ինչպես Չինաստանը, հանդես են գալիս երկխոսության օգտին առանց որևէ նախապայմանի բանակցությունների վերսկսման համար»,-ասել է Լավրովը:





























