Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի ուղղությամբ իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 21 պաղեստինցի, այդ թվում՝ երեխաներ, ևս 79-ը վիրավորվել են, հայտնում է WAFA պաղեստինյան գործակալությունը։

Իսրայելական ռազմական ինքնաթիռները միաժամանակ գրոհել են Խան Յունիսում գտնվող 6 բնակելի շենքեր, ինչի հետևանքով ողբերգականորեն զոհվել է 21 մարդ, ևս 79-ը վիրավորվել են, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են։

Բացի այդ, իսրայելական ուժերը ռմբակոծել են Գազա քաղաքը՝ կենտրոնանալով Զեյթուն և Շուջայի շրջանների վրա։ Այս անխնա հարձակումը հանգեցրել է մի քանի տների ավերման, ասվում է զեկույցում։

Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ Իսրայելի ավիահարվածների սկզբից ի վեր Գազայի հատվածում առնվազն 3785 մարդ է զոհվել, ավելի քան 12 հազարը վիրավորվել են։