Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է, իսրայելական ուժերի հետ բախումների հետևանքով Արևմտյան ափի Նուր Շամս փախստականների ճամբարում 13 պաղեստինցի է զոհվել, այդ թվում՝ հինգ երեխա է։ Պաղեստինյան Կարմիր մահիկը նույնպես հաստատել է 13 մարդու մահը։

Նախարարությունը հայտնել է, որ հինգշաբթի օրը ճամբարի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով 6 պաղեստինցի է զոհվել: Իսրայելական բանակը հայտնել է, որ հարվածի հետևանքով զոհվել են «գրոհայիններ և վիրավորվել 10 իսրայելցի սպա»:

Պատերազմի սկզբից ի վեր Հորդանան գետի արեւմտյան ափին սպանվել է ավելի քան 74 պաղեստինցի։