Հոկտեմբերի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 11:50-ի սահմաններոմ «Ապարան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Եղիպատրուշ գյուղ և մինչ գյուղ հասնելը՝ այլ ավտոմեքենայի միջից շտապօգնութան ավտոմեքենան են տեղափոխել տղամարդու դի: 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ, 57-ամյա Անդրանիկ Ա.-ն է:
Վերջինս այդ օրը՝ ժամը 11:10- ի սահմաններում, Եղիպատրուշ գյուղի տարածքում գործող ճոպանուղում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ, շինաշտարակի վրայից վայր է ընկել և հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: