Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում. Ժամը 08:30-ի սահմաններում Արմավիր-Երևան ավտոճանապարհի 28 կմ հատվածում Մեծամոր քաղաքի վարչական տարածքում բախվել են  Nissan X-Trail և Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիր բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ: Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: