Դատավորները Հայաստանում պետք է Բարձրագույն դատական խորհրդի որոշումները բողոքարկելու եւ մինչ այդ դադարեցված լիազորությունները վերականգնելու հնարավորություն ունենան։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, Դատական օրենսգրքում (Սահմանադրական օրենք) փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, հոկտեմբերի 24-ին ասել է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
Նրա խոսքով՝ նախագիծը մշակվել է Վենետիկի հանձնաժողովի հետ միասին։
«Հնարավորություն է ստեղծվում, որի շնորհիվ կարելի կլինի բողոքարկել որոշումները դատավորների կարգապահական պատասխանատվության եւ նրանց լիազորությունների դադարեցման մասին, որոնք ընդունել է ԲԴԽ-ն»,- ասել է Մինասյանը։
Գործող օրենսդրությամբ դա անել չի կարելի։
Նա նշել է, որ դատավորների պատասխանատվության հարցը այժմ որոշում է ԲԴԽ 4 անդամներից բաղկացած խումբը։
Լրացումների համաձայն՝ դատավորների բողոքները նորից կքննարկվեն ԲԴԽ-ում, բայց դա արդեն կանի դատավորների այլ կազմ՝ բաղկացած 6 մարդուց։ Դիտարկման առավելագույն ժամկետը 2 ամիս է։
ԲԴԽ կայացրած որոշումները մինչեւ օրինագծի ընդունումը բողոքարկվել չեն կարող։





























