Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության ԱԳՆ պետքարտուղարի տեղակալ Անջեյս Վիլումսոնսին:

ԱԽ գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը և ընդգծել խաղաղության հաստատման հրամայականը:

Վերոնշյալի շրջանակներում Ա.Գրիգորյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բրյուսելյան բանակցային գորրծընթացի որոշ մանրամասներ:

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության արդյունքում ստեղծված հումանիտար իրավիճակին, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է  Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին աջակցության ցուցաբերման ուղղությամբ ՀՀ կողմից գործադրվող ջանքերը: