Մաքուր Երեւանի մասին իշխանությունների հայտարարությունների ֆոնին մայրաքաղաքում գոյացել է չարտոնված նոր մասշտաբային աղբավայր։

NEWS.am-ի խմբագրություն են դիմել Քանաքեռավան շրջանի բնակիչները, որոնց քթի տակ գոյացել է ընդարձակ աղբավայր։ Հիշեցնենք, որ կիրճի մի կողմում է գտնվում Քանաքեռավանը, մյուս կողմում՝ Քանաքեռի շրջանը։ Հիմա այդ կիրճը կամաց-կամաց վերածվում է հսկա աղբավայրի։

«Առաջ էլ էին այստեղ աղբ թափում։ Բայց հիմա գործընթացը ձեռք է բերել չլսված թափ։ Տառացիորեն կես ժամը մեկ մոտենում են աղբատար մեքենաները՝ գերազանցապես շինարարական աղբով, եւ աղբը թափում կիրճը»,- ասել են խմբագրություն դիմած զայրացած բնակիչները։

Աղբն այնքան շատ է, որ անգամ գետն է հունը փոխել։

Ահավոր վիճակի մասին վկայում են շրջանի բնակիչների ներկայացրած լուսանկարները։

393501282_1094585118582206_6860783509445771914_n.jpg (109 KB)

393958891_693629509495970_6239878312171880826_n.jpg (122 KB)

394076157_1288387065213064_7404670462948373934_n.jpg (106 KB)

394094370_2438756526295057_5453316053661119448_n.jpg (138 KB)

394534300_861446538595105_2963648112118808523_n.jpg (88 KB)

394568875_724783819535206_2859824504202416970_n.jpg (109 KB)

394653022_1511123413035301_1680774795962586704_n.jpg (85 KB)