Գրեթե ողջ աշխարհը չի ցանկանում լսել իսրայելական ագրեսիայի զոհ դարձած խեղճ պաղեստինցի երեխաների ձայնը: Հիմա նրանք ինձ են դիմում՝ լսված լինելու հույսով։ Իսկ ի՞նչ պատասխանեմ նրանց։ Ի՞նչ կարող ենք բոլորս ասել նրանց: Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը։
«Մարդու սիրտը կտոր-կտոր է լինում այն դաժանությունից, որն ամեն օր ստիպված են տեսնել այդ երեխաների աչքերը Իսրայելի հրետակոծության արդյունքում։ Նրանք ոչ միայն տեսնում են այս դաժանությունը, այլ իրենց վրա են դա զգում։ Մի քանի հազար անմեղ մարդիկ դարձան սիոնիստական սարսափելի ցեղասպանության զոհ։ Հիմա ոչ ոք ստույգ թիվ չի կարող ասել։ Նրանք, ովքեր միշտ կեղծավորությամբ հանդես են եկել հանուն մարդու իրավունքների, ամենևին էլ չեն դատապարտում Իսրայելի գործողությունները, այլ ընդհակառակը, ագրեսորին ցուցաբերում են հնարավոր բոլոր օգնությունները։ Բայց ի՞նչ ասեմ այս երեխաներին։ Այդ ՆԱՏՕ-ն, որն իրեն աշխարհի տերն է պատկերացնում, Միացյալ Նահանգների ցանկացած ազդանշանի դեպքում միշտ մարդկանց արյուն է թափում ամբողջ մոլորակի վրա: Արդյո՞ք նման խոսքերը կմխիթարեն սննդի ու ջրի պակասից հոգնած և ռումբերի տակ տառապող երեխաներին։ Պաղեստինի նկատմամբ իր դաժանությամբ իսրայելական ֆաշիզմն այսօր ոչ մի կերպ չի զիջում, եթե չի գերազանցում հիտլերյանին:
Փառք Ալլահին, ով տեսնում է ամեն ինչ և ով արագ է հաշվարկում: Հենց իսրայելական հանցագործների շուտափույթ պատժի համար է, որ Չեչնիայի Հանրապետությունից հարյուր հազարավոր հավատացյալներ աղոթում են նրան ամենօրյա Թահաջուդ նամազներում: Աշխարհում տարբեր տարիքի միլիարդավոր մարդիկ նույն բանն են խնդրում: Ալլահը չի թողնի այս աղոթքներն անպատասխան, ինչպես մուսուլմանների դուան: Հաշվեհարդարը կլինի խիստ և դաժամ, դրանում կասկած չկա:
Ռուսաստանի հերոս Ախմատ-Հաջի Կադիրովի անունը կրող տարածաշրջանային հասարակական հիմնադրամը, ինչպես նախկինում, բոլոր հնարավոր օգնությունը կտրամադրի պաղեստինցի մեր եղբայրներին։ Այս փուլում արդեն պատրաստվել է 20 հազար ընտանիքի օգնության ծավալը։ Մենք, մեր հերթին, վճռականորեն կդիմադրենք Ուկրաինայում իբլիսի ծառաներին՝ ստիպելով ՆԱՏՕ-ին և այլ երկրներին իրենց հիմնական ռազմական և տնտեսական ներուժը ծախսել մեզ հետ պատերազմի վրա։ Մենք այս սատանիստների բոլոր կամակատարներին անխնա կուղարկենք ուղիղ դժոխք»,- գրել է Կադիրովը։





























