Իսրայելի ԱԳՆ-ն կանչել է հրեական պետությունում Ռուսաստանի դեսպան Անատոլի Վիկտորովին՝ բողոքելու  ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության ներկայացուցիչների Մոսկվա կատարած այցի և ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի  հետ նրանց հանդիպման առիթով:  

Vesti Israel-ի հաղորդմամբ, Վիկտորովին բացատրվել է, որ Իսրայելը լրջորեն է դիտարկում այն փաստը, որ Ռուսաստանը դեռ չի դատապարտել ՀԱՄԱՍ-ին։

Բացի այդ, ՌԴ դեսպանին մատնանշել են միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի Դաշնության պահվածքի մասին։