Մախաչկալայի օդանավակայանում ջարդարարները, հրեաներ չգտնելով, հարձակվել են ոստիկանական մեքենայի վրա։

Դաղստանի քննչական կոմիտեն զանգվածային անկարգությունների փաստով գործ է հարուցել (212 Քրեական օրենսգիրք)՝ կապված Մախաչկալայի օդանավակայանում տեղի ունեցած ջարդարարության հետ։

Գործը հարուցվել է զանգվածային անկարգությունների հոդվածով։ Պատիժը՝ 8-ից 15 տարի:

Մախաչկալայի վրայով պտտվող ինքնաթիռները ուղղորդվվել են Միներալնիե Վոդի օդանավակայան։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ի երեկոյան Մախաչկալայի օդանավակայանի մոտ տեղի բնակիչների բազմություն էր հավաքվել։ Պատճառը եղել է Red Wings ինքնաթիռի ժամանումը Թել Ավիվից։

Ավելի ուշ դաղստանցիները ներխուժել են օդանավակայան և խուզարկել տարածքը՝ Իսրայելից ժամանած «հրեաներին» փնտրելու համար։

Հաղորդվում է, որ տեղի իշխանություններն ու անվտանգության ուժերը երկար ժամանակ չէին փորձում կանխել այդ ամենին։ Ավելի ուշ Մախաչկալայի օդանավակայանում ամբոխը շրջապատել է ինքնաթիռը թռիչքուղու վրա։

Միայն դրանից հետո են օդանավակայան  բերվել հատուկ ջոկատայինները։

Օդանավակայան են ժամանել նաև Դաղստանի ազգային քաղաքականության նախարար Էնրիկ Մուսլիմովը և երիտասարդության հարցերի նախարար Քամիլ Սաիդովը։

Սակայն դա չի խանգարել ցուցարարներին. տղամարդիկ ծեծի են ենթարկել մի ոստիկանի, որը բղավում էր՝ «Դուք մարդ եք սպանում»։ Ամբոխը կոտրել է ապակե դռները և ներս մտել՝  ծածանելով Պաղեստինի դրոշը։

Ներկայում օդանավակայանը չի ընդունում կամ բաց թողնում ինքնաթիռներ։