Ynet պարբերականի հաղորդմամբ՝ Դաղստան ժամանած ինքնաթիռում իսրայելցիներ չեն եղել։

Ինչպես տեղեկացնում է  The Jerusalem Post-ը, Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ ակնկալում են, որ ռուս իրավապահ մարմինները կպաշտպանեն Իսրայելի բոլոր քաղաքացիների և հրեաների անվտանգությունը, որտեղ էլ որ նրանք լինեն, և «վճռականորեն կգործեն հրեաների և իսրայելցիների դեմ ուղղված անկարգությունների մասնակիցների նկատմամբ»:

«Իսրայել պետությունը լրջորեն է վերաբերվում իր  քաղաքացիներին և հրեաներին ամենուր վնաս հասցնելու փորձերին», - ավելացրել են Իսրայելի իշխանությունները:

Ինչպես հայտնում է AZfront տելեգրամյան ալիքը, ակցիան նախաձեռնել են «սալաֆյանների երիտասարդական ակտիվիստները», որոնք դեմ են Գազայում Իսրայելի գործողությանը։ Արմատական ​​տրամադրված երիտասարդները կոչ են արել «հրեա փախստականներին, որոնց ձեռքերին պաղեստինցի երեխաների արյունն է» թույլ չտալ մտնել Դաղստան: