Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը Մախաչկալայի օդանավակայանում տեղի ունեցած անկարգությունները ցնցող է անվանել։ Դաղստանի վերջին իրադարձությունների վերաբերյալ իր տեսակետը նա հայտնել է Die Welt թերթին տված հարցազրույցում։
«Դրանք ցնցող են և ծայրահեղ անհանգստություն են առաջացնում»,- ասել է նախագահը` պատասխանելով տեղի ունեցածի մասին հարցին։ «Սա մի բան է, որը պետք է տագնապացնի բոլոր կառավարություններին, սա մաքուր հակասեմականություն է և, իհարկե, վերահսկվող», - ասել է նա: «Դա նման էր ջարդի. փառք Աստծո, որ իշխանությունները վերջապես կանխեցին դա»,- ավելացրել է Հերցոգը։
Հոկտեմբերի 29-ին Մախաչկալայի օդանավակայանում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել Թել Ավիվից կանոնավոր չվերթի ժամանման պատճառով՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացման ֆոնին։ Մի քանի հարյուր մարդ ներխուժել է օդանավակայանի շենք և մտել թռիչքուղի, որոնց ավելի ուշ իրավապահները դուրս են հանել։ Վերջին տվյալներով՝ վիրավորվել է ավելի քան 20 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ, բերման է ենթարկվել անկարգությունների ավելի քան 80 մասնակից։




























