Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հավաստիացրել է, որ ենթադրաբար ռուսական ուղղաթիռը խախտել է երկրի օդային տարածքը Հոկայդո հյուսիսային կղզու մոտ։

Ինչպես նշվել է գերատեսչության հայտարարությունում, դա տեղի է ունեցել Նեմուրո թերակղզու ափերի մոտ, տեղի ժամանակով ժամը 12.44-ին։

Այս առնչությամբ օդ են բարձրացվել Ճապոնիայի Ինքնապաշտպանության ուժերի կործանիչները։