Գերագույն Ռադայի նախկին պատգամավոր Օլեգ Ցարևի դեմ մահափորձին ուկրաինական հատուկ ծառայությունների մասնակցության մասին անհերքելի ապացույցներ են ձեռք բերվել, ասվում է ՌԴ ԱԴԾ հաղորդագրությունում։

Ցարեւի դեմ մահափորձը տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ի գիշերը Յալթայում։

«Անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների ընթացքում անհերքելի ապացույցներ են ձեռք բերվել այս հանցագործության կազմակերպմանն ուկրաինական հատուկ ծառայությունների ներգրավվածության մասին, ինչը վկայում է այն մասին, որ նրանք կիրառել են միջազգային ահաբեկչական կառույցների գործունեությանը համադրելի մեթոդներ»,- ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է РИА Новости-ն։